Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

13 սեպ 2018 10:35

«Ժողովուրդ».Դատական համակարգում Խունդկարյանին հուշել են՝«Քոչարյանի մասին խոսելը կլինի քո վախճանը»

«Ժողովուրդ».Դատական համակարգում Խունդկարյանին հուշել են՝«Քոչարյանի մասին խոսելը կլինի քո վախճանը»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովը ընտրելու է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ: Հիշեցնենք, որ միակ թեկնածուն ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` մինչ ԱԺ-ում ելույթ ունենալը Երվանդ Խունդկարյանին դատական համակարգում խորհուրդներ են տվել: Խորհուրդներից մեկն էլ եղել է այն, որ եթե պատգամավորները հարցեր ուղղեն ՀՀ Վճռաբեկ դատարանում քննվող գործերի մասին, ապա չմեկնաբանի, կոնկրետ բան չասի: Խոսքը, մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վճռաբեկ դատարան ներկայացրած բողոքին է վերաբերում: Խունդկարյանին հուշել են, որ եթե նրան հարց ուղղվի, եւ նա անդրադառնա այդ գործին, ապա դա կլինի իր վախճանը: Ըստ էության, Երվանդ Խունդկարյանը կարողացավ հաջող անցնել այս փուլը՝ հմտորեն շրջանցելով այդ թեման:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր