Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

14 սեպ 2020 17:00

Վրացիները չեն նախատեսում երկրում կարանտին, կամ արտակարգ դրություն հայտարարել

Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ՝ չի նախատեսվում  երկրում կարանտին, կամ արտակարգ դրություն հայտարարել։ Այս մասին նա հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո։


«Պետությունը այժմ ավելի պատրաստված է։ Առողջապահական համակարգը նույնպես ավելի լավ է պատրաստված։ Հստակ կարող ենք ասել, որ չի նախատեսվում լրիվ կարանտին հայտարարել, ինչպես նաև չենք պատրաստվում արտակարգ դրություն հայտարարել։ Կառավարությունը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը»,- հայտարարել է Մեզվրիշվիլին։


Իր ելույթի վերջում կառավարության աշխատակազմի ղեկավարը բնակչությանը կոչ է արել կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց։


aliq.ge


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր