Lրագրողները հյուրընկալվել էին Հուրգադայում. Տեսանյութ
Արդեն ավանդական դարձած՝ ճանաչողական այցի շրջանակներում, հայաստանյան տարբեր լրատվամիջոցների լրագրողներ մեկնեցին Եգիպտոս՝ այս անգամ արդեն Հուրգադա:
Հուրգադան մայրաքաղաք Կահիրեից 500 կմ հեռավորության վրա է գտնվում: Այն Եգիպտոսի հանգստավայրերից է Կարմիր ծովի ափին: Կան կարծիքներ, որ Հուրգադայում լողափերն ավելի հարմարավետ են ու անվտանգ:
Մեդիա
տուրը իրականացնում է ANRIVA TOUR տուրիստական գործակալությունը Air Cairo ավիաընկերությամբ:
Լրագրողների
հանգիստը կազմակերպվել էր հինգաստղանի և վեցաստղանի հյուրանոցային համալիրներում: Բացի
այդ, եղան այցելություններ նաև մեկ տասնյակից ավելի Կարմիր ծովի երկայնքով տեղակայված,
հյուրանոցներում, որտեղ լրագրողները ծանոթացան հյուրանոցային ու սպասարկման պայմաններին, շրջեցին հյուրանոցների տարածքներով, համտեսեցին համեղ ուտելիքները:
Բոլոր հյուրանոցներում սպասարկող անձնակազմը
չափազանց սիրալիր էր, և ուշադիր: Հանգստացողների համար արվում էր ամեն ինչ հարմարավետ հանգիս
կազմակերպելու համար: Լրագրողների համար նախատեսված էր նաև Safari
Trip` այսինքն անապատներում մոտոարշավ:
Այստեղ լրագրողները հյուրընկալվեցին նաև բեդուին ընտանիքի, որտեղ
ամուսինն ապրում էր իր չորս կանանց ու 14 երեխաների հետ: Պարզվեց բեդուիններն հիմնականում ապրում են անապատներում,
հեռու բոլոր տեսակ կապի միջոցներից: Բացահայտեցինք, որ բեդուինն ամուսնանում է բացառապես բեդուինի
հետ, ում համար կին ընտրում է տղայի մայրը:
Իսկ կին բեդուինը
արժե 25 ուղտ, կամ 75 հազար դոլար, որը վճարվում է աղջկա մորը:
Նշենք, որ եթե նախկինում հայ զբոսաշրջիկները
ստիպված էին Եգիպտոս թռչել Վրաստանից, ինչը մեծ անհարմարավետություն էր ստեղծում, ապա
արդեն մի քանի տարի է եգիպտական AIR CAIRO ավիաընկերությունը շաբաթը մեկ անգամ Եգիպտոսի
Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներից կանոնավոր չվերթներ է կատարում դեպի Երևան և հակառակը՝
նոր էջ բացելով տուրիզմի զարգացման գործում:
Նկատենք, որ Եգիպտոսի հյուրանոցներում օտար լեզվի խնդիրը գրեթե լուծված է, Հուրգադայում բոլոր հյուրանոցների աշխատակազմը տիրապետում
է ռուսերենին: