Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

16 սեպ 2020 15:05

Իր նպատակին հասնելու համար Թուրքիան հայկական համայնքին օգտագործում է որպես թիրախ

Միջերկրականից թուրքական հետազոտական նավի հետ կանչումը տակտիկական քայլ է Էրդողանի կողմից։ Էրդողանի վերջին տարիների քաղաքականությունն այն է, որ գնալով լարվածությունը բարձրացնում է Թուրքիայի շուրջ, ապա որոշակի փոքր հետքայլ անում ու ակնկալում մեծ զիջում հակառակ կողմից։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների մասին։


Սիրիայում, Լիբիայում Թուրքիայի ագրեսիվ քայլերը, իրենց հաշվարկներով, նպատակ ունեն ուժեղացնելու Թուրքիայի հեղինակությունը, ազդեցությունը ու Թուրքիան դարձնել տարածաշրջանի առաջատար, որոշումներ ընդունող երկիր։


«Երբ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ արդյունքների հասավ Թուրքիան, ապա ես կարծում եմ, որ դրանք այնքան մեծ չեն, որքան սպասում էին Էրդողանն ու նրա խորհրդականները։ Թուրքիան Միջերկրական ծովի արևելյան հատվածում ագրեսիվ գործողություններ է իրականացնում, բայց փոխարենը նա ստանում է մի շարք երկրների համախմբում իր դեմ, ստեղծվում է հակաթուրքական առանցք, որին մասնակցում են և Հունաստանը, և Կիպրոսը, Իսրայելը, Եգիպտոսը, Ֆրանսիան։ Վերջինս նաև  Թուրքիայի դաշնակիցն է ՆԱՏՕ-ում։ Այնպես որ, չէի ասի, որ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը տալիս է սպասված արդյունքները։


Նման իրողություն տեսնում ենք նաև Լիբիայում, այստեղ տեղակայել է իր հսկողության տակ գտնվող վարձկանների, որոնց տեղափոխում է Մերձավոր Արևելքից, այստեղ են թուրքական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները, մեծ քանակությամբ զենք-զինամթերք են տեղափոխում՝ ստեղծելով ռազմածովային բազան, օգնություն ցույց տալով հակամարտող կողմերից մեկին։ Այս ամենով հանդերձ Սարաջի կառավարությունը չի կարողանում իր իշխանությունը հաստատել Լիբիայում, շատ դեպքերում կորցնում է դիրքեր։ Այժմ խոսվում է Սարաջի հրաժարականի մասին»,-ասաց Սաֆրաստյանը։


Խոսելով Լիբանանում թուրքական ագրեսիվության մասին՝ Սաֆրաստյանը նշեց, որ շատ կարևոր է հասկանալ այդ գործողությունների նպատակը, քանի որ այն անմիջականորեն առնչվում է Լիբանանի հայ համայնքի հետ։


«Այստեղ Թուրքիան օգտագործում է թուրքալեզու փոքրամասնությանը Լիբանանի հյուսիսում, որոնք թյուրքալեզու ցեղերի մնացորդներ են, մի մասը տեղափոխված են, որոնց քանակը մինչև վերջերս գնահատվում էր մոտ 80 հազար։ Սակայն Սիրիայում ճգնաժամի պատճառով այստեղ տեղափոխվեցին նաև Սիրիայից թյուրքալեզու ներկայացուցիչներ, ու այժմ նրանց քանակը դարձել է մոտ 220-230 հազար։ Ահա այդ բնակչությանն օգտագործելով՝ Թուրքիան փորձում է իր տեղն ամրապնդել Լիբանանի քաղաքական համակարգում։ Սա նոր երևույթ է ու հեռահար նպատակներ ունի»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։


Այս հեռահար նպատակին հասնելու համար, ըստ նրա, Թուրքիան հայկական համայնքին օգտագործում է որպես թիրախ՝ թյուրքազելու խմբերին համախմբելու համար, որի օրինակներն արդեն եղել են։


«Մեր հայրենակիցները Լիբանանում հասկանում են այդ վտանգն ու պատրաստ են դրան դիմակայելու»,- ասաց Սաֆրաստյանը։


Խոսելով Միջերկրականում Թուրքիայի գործողություններին միջազգային հանրության արձագանքի, պատժամիջոցների մասին՝ թուրքագետը կարևորեց MED-7-ի գագաթնաժողովը՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, որտեղ որոշվեց սեպտեմբերի 24-25-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովին ներկայացնել պատժամիջոցների հարցը։


«Այս անգամ, կարծես, Եվրամիությունը՝ Ֆրանսիայի ճնշման ներքո բավական լուրջ է տրամադրված և կարող է իսկապես պատժամիջոցներ սահմանել, որոնք վաղուց էին անհրաժեշտ»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր