Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 սեպ 2020 12:59

Ամաչում եմ նաև, երբ նա դա անում է այլոց` իր մանկլավիկների ձեռամբ և շուրթերով. վաղը բոլորով հաստատ ամաչելու ենք

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրի ղեկավար վարչապետը կամ երկրի ղեկավար նախագահն այն պաշտոններն են, որն զբաղեցնող յուրաքանչյուր անձ գրեթե ամբողջությամբ օբյեկտիվորեն զրկվում է անձնական դաշտի անձեռնմխելիությունից` պահպանելով դրա ամենամինիմալ ծվենները միայն: Ու դա նորմալ է, այդպես պետք է լինի: Նման բարձր պաշտոնը մեծ զոհողություններ է ենթադրում և մեծագույն հրապարակային հաշվետվություն:

Եվ հենց այդ համատեքստում է նաև, որ վարչապետի անձը կամ ընտանիքը հանդիսանում են հասարակական կամ անհատական քննադատությունների լեգիտիմ թիրախ: Այդ համատեքստում է, որ վարչապետի անձի յուրաքանչյուր հանգամանք կարելի է քննադատել, որովհետև վարչապետը սովորական քաղաքացի չէ, սովորական մարդ չէ այլևս, այլ` պետության խորհրդանիշ և ներկայացուցիչ: Նրա տունը հասարակության ձեռքով կառուցված բեմն է, իսկ անձնական և ընտանեկան կյանքը լուսարձակների տակ պետք է անցնի: Երկրի ղեկավարը` պաշտոնը ստանձնելով, բարոյական հարթությունում պարտավոր է հրաժարված լինել անձնական որևէ գաղտնիքից, որևէ վիրավորանք անձնական ընդունելուց կամ անձնավորվելուց: Այդպես է բոլոր բռնատիրություն չհանդիսացող երկրներում:

Բռնատիրություն չհանդիսացող երկրներում մեկ այլ կարևոր հանգամանք է գործում. երկրի ղեկավարը գիտակցում է իր պաշտոնի, ինչպես ասում են Արևմուտքում` «գրասենյակի» բեռը, արժեքն ու ակնկալվող վեհությունը և իրեն թույլ չի տալիս մանրանալ, հակառակորդների հարցում անձնականացնել ամեն բան, բամբասկոտ էակի պես անցյալից կոմպրոմատներ հանել հրապարակ և բոլոր նրանց, որոնցից օգտվել է, գործընկեր դարձել, հետո` թշնամացել, պետության լծակների ընձեռած հնարավորություններն օգտագործելով` մրոտել, կեղտոտել ու շարքային բանսարկուի պես անվանարկել:

Ես վերջին մարդն եմ, որ կպաշտպանի տվյալ մեղադրանքի հասցեատիրոջը, բայց որպես քաղաքացի` ցավում եմ և ամաչում, որ Հայաստանի ղեկավարն այսքան նվաստացնում է սեփական պաշտոնը և մշտապես իջնում հակառակորդների կեղտոտ լվացքն արևին փռող թաղային կենցաղագետի մակարդակի:

Ամաչում եմ նաև, երբ նա դա անում է այլոց` իր մանկլավիկների ձեռամբ և շուրթերով:

Որևէ իրեն հարգող պետության համար սա ամոթ է:

Պետական, անգամ` ազգային ամոթ:

Ամաչո՞ւմ ենք արդյոք մենք: Իհարկե, ո՛չ: Անամոթությունը մեզ համար հանդուրժելի, ընդունելի մի երևույթ է այլևս:

Վաղը բոլորով հաստատ ամաչելու ենք: Ամաչելու ենք նրա համար, որ նման ամոթալի իշխանություն ենք հանդուրժել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր