Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

17 սեպ 2020 13:13

ՈՒրեմն ինչու փորձաքննություն չի արվում՝ ստուգելու , թե վարչապետն ունի հոգեկան խնդիրներ. ի պատասխան Ծառուկյանի գրառմանը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ սոցիալական կայքերում և ԱԺ ամբիոնից հնչող այն ելույթներին, որոնք ուղղված են Գագիկ Ծառուկյանի՝ նախկինում կատարած բռնաբարության և կողոպուտի գործին։


Անդրադառնալով վարչապետի գրառմանը՝ եկեղեցու տարածքում տարիներ առաջ տեղի ունեցած բռնաբարության գործին, հետո նաև Ծառուկյանի գրառմանը, թե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողը պետք է պաշտոնից հրաժարվի , լրագրողը ԱԺ փոխնախագահին հարցրեց՝ ինչու փորձաքննություն չի արվում՝ ստուգելու արդեն մի քանի անգամ արվող այն պնդումներին, թե վարչապետն ունի հոգեկան խնդիրներ։ Սիմոնյանը պատասխանեց․
«Տպավորություն է՝ դուք ԶԼՄ ներկայացուցիչ չեք։ Նախ հակամարտություն չկա, վարչապետը որևիցե ուժի հետ փոխհրաձգություն չունի։ Վստահ եմ, որ Պարոն Ծառուկյանի էջում հայտնված գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին, որի հետ կապված մամուլում էլ եղան հրապարակումներ, որ ինքը առողջական խնդիրներ է ունեցել, երբ որ նախարար է եղել․ դա է եղել պատճառը, որ մի քանի ամիս լինելով սոցապ․ նախարար հեռացվել է և կարծում եմ այդ որոշումը կայացրել է Գագիկ Ծառուկյանը։ Հիմա կարծում եմ նա փորձում է վեր հանել նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորվի»։


Սիմոնյանն ասաց, որ նման պարագայում Ծառուկյանը հստակ անուն կգրեր և ինքը վստահ չէ, որ էջը պատկանում է Ծառուկյանին։ Իսկ հարցին, թե եթե հեղափոխության ժամանակ իմանային բռնաբարության գործի մասին, կհամագործակցե՞ին ԲՀԿճի հետ, Սիմոնյանը պատասխանեց․


«Եթե չեմ սխալվում, տեղեկությունները՝ Ծառուկյանի հետ կապված, որ նա դատապարտված է եղել բռնաբարության համար եկեղեցու տարածում հայտնվել են ավելի ուշ։ Քրեական գործը եղել է ավելի վաղ ու չի հրապարակվել։ Ես չեմ կարող հարցին պատասխանել, եթե իմանայինք՝ հուշագիր կստորագրեի՞նք։ Բոլորը ունեցել են մաքուր էջից սկսելու հնարավորություն, բոլորը ունեցել են հնարավորություն իմանալու իրենց յորղանի չափը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր