Էս մի երկիր ա, որտեղ իր կնոջը ռեժիմով ծեծողն այլասերվածության դեմ ա պայքարում

Էս մի երկիր ա, որտեղ մարդասպանը կամ իր կենսագրության մեջ դիակների վրայով անցած, լիքը ընտանիքների ծնողից զրկած, ամենամեծ հանցագործը մեկ էլ կտեսնես` էսօր հավատքի համար ա պայքարում:
Էս մի երկիր ա, որտեղ երեխայի պրիմիտիվ հարցին երբեք պատասխանելու հավես կամ գիտելիք չունեցած, երեխային երբեք ժամանակ չտրամադրած, փողով գնահատականներ ստացած ու դիպլոմներ գնած ծնողը մեկ էլ կտեսնես` էսօր երեխայի կրթության համար ա պայքարում:
Էս մի երկիր ա, որտեղ ամեն տեղ շահ փնտրող, փողի համար իր սկզբունքներին դավաճանող աֆերիստ տղեն մեկ էլ կտեսնես` էսօր ճշտի համար ա պայքարում:
Ես ուրախ եմ, որ էդպիսի ներքին աճ ա գրանցվում, ես ցավում եմ, որ դա ուրիշ բանի համար ա արվում:
Համբերություն և իմաստություն բոլորիս»: