Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

19 սեպ 2020 13:15

Լենինը լավ վիճակում է.Ժիրինովսկին պատրաստ է նրա մարմնի համար վճարել մինչև 1 մլրդ դոլար

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է վաճառել Լենինի մարմինը ամերիկացի նկարիչ Դևիդ Դատունային, կամ դիակիզել, հուղարկավորել ծնողների կողքին։ Այս մասին Ժիրինովսկին հայտարարել է Вести ФМ-ի եթերում։ Լենինի հայրը հուղարկավորված է Ուլյանովսկում, մայրը՝ Սանկտ Պետերբուրգում։
Ժիրինովսկին նշել է, որ Դատունան պատրաստ է Լենինի մարմնի համար վճարել մինչև 1 մլրդ դոլար, և հավելել է. որ «այդ դիակն իրենց պետք չէ»։ Ինչպես ավելի վաղ ամերիկացի նկարիչը հայտարարել էր, որ ցանկանում է գնել Լենինի մարմինը, ինչպես նաև ցանկություն էր հայտնել Վաշինգտոնում կրեմլյան դամբարանի կրկնօրինակը կառուցել։ 
***
Ժիրինովսկու համոզմամբ՝ Լենինի աճյունը կարող են գնել կոմունիստները, օրինակ` Չինաստանից:

«Ֆրանսիայում մի գործարար ցանկանում է վաճառել «Ջոկոնդա»-ն: Մենք կարող ենք վաճառել Լենինի մումիան: Գնորդներ կգտնվեն. Չինաստանը, Վիետնամը կամ ինչ-որ մի կոմունիստ: Մումիայի վաճառքից բյուջեն կարող է հսկայական գումարներ ստանալ: Լենինը լավ վիճակում է, ընդամենը 96 տարի առաջ են մումիա դարձրել»,-գրել է Ժիրինովսկին Twitter-ի իր էջում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր