Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

22 սեպ 2020 10:56

Բելառուսում տղամարդուն ոստիկանները մահակի միջոցով սեռական բռնության են ենթարկել

Բելառուսում տղամարդը քննչական մարմիններին պատմել է Մինսկում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալման ընթացքում ոստիկանության կողմից սեռական բռնության ենթարկվելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Onliner պորտալը ներկայացրել էր տուժողի խոսքերը․ նրան ձերբակալել էին օգոստոսի 11-ին, բողոքի ցույցի ժամանակ։ Դրանից հետո տղամարդուն ծեծի էին ենթարկել՝ ամենայն հավանականությամբ ՕՄՕՆ-ի աշխատակիցները։


Բացի այդ, տղամարդը մահակի միջոցով սեռական բռնության է ենթարկվել՝ իր բջջային հեռախոսն ապաարգելափակել չցանկանալու պատճառով:


Բելառուսի քննչական կոմիտեն հայտնել է, որ կոմիտեն ստուգում է անցկացնում, քանի որ քաղաքացին «իսկապես դիմում է ներկայացրել»:


Որոշ տեղեկությունների համաձայն՝ տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից և սեպտեմբերի սկզբին որոշել է հեռանալ Բելառուսից: Բժիշկները չեն բացառում, որ «ուղիղ աղիքի վնասվածքը տրավմատիկ ծագում ունի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր