Տեսանյութ. Ինչ խորհուրդ ունի երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը          Սա անգամ չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն       Տեսանյութ.Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ինչ անենք՝ նախաձեռնություն սկսենք, ստորագրահավաք անենք    

22 սեպ 2020 16:15

ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն՝ Երեւանում

«Այլընտրանք» ՀԿ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ կազմակերպել է կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որը, ըստ կազմակերպիչների կրելու է շարունակական բնույթ:


Կազմակերպիչներից Նարեկ Մանթաշյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսից 1200-ից ավելի անձանց մահը կառավարության ապաշնորհ կառավարության տապալված պայքարի հետեւանք են. «Այստեղ մենք պատկերավոր նշել ենք դեպքերի զարգացումը, թե ինչպես եղավ, որ մարտի 1-ին վարչապետ Փաշինյանը առաջին գույժը բերչեց, որ ունենք առաջին վարակվածը: Բայց դրանից հետո սեփական քաղաքական շահով պայմանացվորված նա հանդիպումներ ունեցավ 25-30 հազար քաղաքացիների հետ՝ «այո»-ի քարոզարշավի շրջանակներում:

Հաջորդիվ ներկայացված են այն չվերթները եւ ցամաքային սահմանով մեր երկիրը հատած քաղաքացիների թիվը, որոնք որեւէ հսկողության չեն ենթարկվել:


Այսուհետ մարտի 1-ը պետք է նշվի որպես կորոնավիրուսից մահացած մեր քաղաքացիների հիշատակի օր»,-ասաց նա:


Մանթաշյանը վստահություն հայտնեց, որ համավարակի կանխմանն ուղղված համարժեք քայլեր չանելու պատճառները բազմազան էին իշխանության համար. «Կորոնավիրուսը փրկօղակ էր Նիկոլ Փաշինյանի համար եւ նա կարողանում էր ըստ իր նպատակահարմարության օգտագործել վարակը: Մի դեպքում չեղարկելու հանրաքվեն, մի դեպքում հանրաքվեն անելու: Տեսնելով, որ հնարավորութւոն չունի «այո»-ն փաթեթել ժողովրդի վզին, իր անկում ապրած վարկանիշը թաքցնելու համար կորոնավարակին զարկ տվեցին»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր