Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

24 սեպ 2020 10:32

Դատարանի որոշման հիմքով քրեական գործ կհարուցվի Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը բավարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի՝ Հատուկ քննչական ծառայության դեմ բերված բողոքը։ Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով, որի հիմքն այն էր, որ ՀՀ կառավարության կողմից մարտի 16-ի որոշման մեջ պանդեմիայի օրը մարտի 11-ի փոխարեն գրվել էր մարտի 13-ը։ ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը։


Առաջին հայացքից վրիպակ հիշեցնող այս կեղծիքը ունի շատ խորը քաղաքական նշանակություն, քանի որ ԱՀԿ կողմից համաշխարհային պանդեմիա հայտարարելուց հետո երկու օր Փաշինյանը շարունակում էր իր նախընտրական քարոզարշավը՝ կազմակերպելով մարդկանց զանգվածային կուտակումներ։ Այս հանգամանքը թաքցնելու նպատակով, ըստ Ղազինյանի ներկայացրած հաղորդման, ՀՀ կառավարության որոշման մեջ դիտավորյալ կեղծվել էր պանդեմիա հայտարարելու օրը։


Ըստ էության, դատարանի որոշման հիմքով քրեական գործ կհարուցվի Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով: Քրեական գործի շրջանակներում արդեն պարզ կդառնա, թե, բացի Նիկոլ Փաշինյանից, էլ ովքեր են ներգրավվելու այս գործում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր