Իր անօրեն քայլերով Փաշինյանը դելեգիտիմացնում է հայոց պետությունը, առանց հասկանալու, որ դելեգիտիմացնում է նաև սեփական իշխանությունը          Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ       Միացյալ Նահանգները դուրս չի գա Ուկրաինայի խաղաղության գործընթացից    

24 սեպ 2020 10:42

Ավելի լավ է կաշառք վերցնեն, բյուջեից փող ուտեն, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվեն, քան ինֆորմացիա հանեն ներսից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին դուր չեն գալիս կամային, ինքնուրույն, այսպես կոչված՝ «անհնազանդ» անձինք, բայց վարչապետն առավել անհանդուրժող է այն անձանց նկատմամբ, որոնք հանդգնում են իշխանության ներքին խոհանոցից ինֆորմացիա դուրս հանել։


Մեզ ասացին, որ պարբերաբար «չիստկա» է անցկացնում, ԱԱԾ-ին հրահանգում՝ հայտնաբերել արտահոսքի հեղինակներին, նրանց անգամ մի քանի օր տանում պահում են ԱԱԾ «պադվալներում», իսկ ովքեր դաս չեն քաղում դրանից, խիստ պատժի են արժանանում։ Տեղեկացանք, որ վերջերս նման մի քանի կուսակցականի են «հայտնաբերել», ապա քավարանով անցկացրել։


Բայց Փաշինյանի «զապրետը» խախտածները չեն ներվել՝ նրանց մեկուսացրել են տարբեր մասնակցություններից, ներքին չաթերից են հեռացրել։ Մի խոսքով՝ ավելի լավ է կաշառք վերցնեն, բյուջեից փող ուտեն, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվեն, քան ինֆորմացիա հանեն ներսից։ Նման պատժամիջոցներ անգամ իր գաղտնի, փակ գործելաոճով հայտնի Դաշնակցությունը չի կիրառում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր