Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          Միացյալ Նահանգները դուրս չի գա Ուկրաինայի խաղաղության գործընթացից       «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ձորում    

24 սեպ 2020 11:27

Տնտեսագիտական համալսարանում կրքերը չեն հանդարտվում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կրքերը չեն հանդարտվում։  Հիմա էլ ՀՊՏՀ ռեկտորատն ու  ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը համալսարանի էջում հայտարարություն են տեղադրել, որտեղ մասնավորապես նշվում է. 


«Կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը՝ մինչև ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի՝ օրենքով սահմանված կարգով նշանակումը»։


Բացի այդ, գործադուլ հայտարարծ դասախոսներն այսօր համալսարանի բակում հրավիրել են բաց քննարկում։
Վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Աաքելյանն անընդունելի է համարում դասախոսների այս քայլը։


«Կրթությունը երբեք չպետք է խաթարվի որևէ վարչական, քաղաքական կամ այլ գործընթացի հետևանքով։ Որակյալ կրթություն տալը մանկավարժի առաքելությունն է, որը չպետք է կախված լինի բուհի կամ երկրի ղեկավարությունից։


Նման խայտառակ արարքից տուժում են միայն ուսանողները, ՀՊՏՀ խորհրդի առաջիկա նիստում պատրաստվում եմ քննարկման առարկա դարձնել այս խնդիրը։


Ամեն դեպքում, կոչ եմ անում դասախոսներին, ցուցաբերել խոհեմություն՝ գիտակցելով, որ իրենց կոչումը սերունդներ կրթելն է՝ անցյալում, ներկայում և ապագայում»,-իր կարծիքը նա հրապարակել է ֆեյսբուքյան էջում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր