«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

24 սեպ 2020 17:00

Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում, դպրոցում երեք միջադեպերը հետաքննվում է որպես ատելության հանցագործություններ

Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում բռնկված վերջին հրդեհը այն երեք դեպքերից մեկն է հայ համայնքի դեմ, որ ոստիկանությունը հետաքննում է որպես ատելության հանցագործություններ։ Այս մասին հայտնում է San Francisco Chronicle-ը:


Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության դեպարտամենտի հրկիզման ջոկատը հետաքննում է սեպտեմբերի 17-ի Սբ. Գրիգոր հայկական առաքելական եկեղեցուն հարակից ծխական գրասենյակի հրդեհը՝ որպես ատելության հանցագործություն: Մյուս երկու դեպքերը կապված են Պարկմերսեդ թաղամասի հայկական դպրոցի հետ:


Սեպտեմբերի 19-ին՝ հրդեհից երկու օր անց, ոստիկանության աշխատակիցները լսել են կրակոցներ դպրոցի մոտ և հայտնաբերել փամփուշտից վնասված ցուցանակ։ Հուլիսին դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել։


Հակահայկական հանցագործությունների շարքը խորը անհանգստություն է պատճառել Բեյի շրջանի սերտ կապակցված հայկական համայնքի համար:


Պետական պաշտոնյաները, այդ թվում՝ նահանգապետ Գավին Նյուսոմը, խոսնակ Նենսի Փելոսին, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջեքի Սփիրը դատապարտել են վերջին օրերի համայնքի նկատմամբ բռնությունները:


Սան Ֆրանցիսկոյի շրջանի դատախազ Չեզա Բոուդինը միջադեպը որակել է որպես  «վախկոտ, ատելության, հանցավոր վարքի» արարք:


Անցյալ շաբաթ հրդեհը ոչնչացրեց կիրակնօրյա դպրոցների դասասենյակները, գրադարանը, հանդիպումների սենյակները և եկեղեցու գրասենյակները։ Ոչ ոք չի տուժել, բայց կրակն այրել է մկրտության, ամուսնության և այլ պատմական գրառումներ, որոնք համայնքի անդամներն անվանել են անփոխարինելի:


Ոստիկանությունը, սակայն, միջադեպերի հետ կապված կալանավորումներ չի կատարել։ Վարչությունը խստացրել է անվտանգության ապահովումը քաղաքի շրջակայքում՝ գիշերային պարեկություն կատարելով հայկական եկեղեցիների, դպրոցի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչի մոտ:


Հայկական մշակութային հիմնադրամը 25,000 ԱՄՆ դոլարի պարգև է առաջարկում յուրաքանչյուրին, որը տեղեկատվություն կա դեպքերի մեջ ներգրավված անձանց մասին՝ հանգեցնելով նրանց ձերբակալմանը և դատապարտմանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր