Դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 13 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են փաստաբաններ Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը          Ադրբեջանցի մի օգտատիրոջ արձագանքը ՝Ադրբեջանի ոչ մի քաղաքացու Զանգեզուրը չի հետաքրքրում, ժողովուրդը սովից մեռնում է, հացի կարոտ ժողովրդին կոմունիկացիաների դարդը չի կարող հուզել       Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվել են.Պարսից ծոցից դեպի Սև ծով՝ շրջանցելով Հայաստանը. Իրանը մտափոխվե՞լ է    

26 սեպ 2020 14:30

Հրանտ Բագրատյանը կհամագործակցի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հրապարակ» թերթին ասել է, որ կապվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ 


«Ես հույս ունեմ, որ ընդդիմադիրները առաջիկայում կմիավորվեն, ուժ կդառնան։ Ես ինքս գրեթե ցանկացած առողջ ուժի կմիանամ։ Ես Վանեցյանի հետ եմ մեկ անգամ հանդիպել, մի քանի անգամ՝ Դաշնակցության հետ՝ իրենց տնտեսական ծրագրերի մասով ժողովների ժամանակ։ Առաջին և երկրորդ նախագահների հետ կապվել եմ», – ասել է Բագրատյանը։
Նա հավելել է, որ չի հավակնում առաջնորդել ընդդիմադիր շարժումը, կողմ է կոլեկտիվ որոշումներ ընդունելուն։ Նախկին վարչապետը նշել է, որ ինքը իշխանափոխության հասնելու համար փողոց չի փակի, բայց ընդունելի համարում է նման մեթոդը։
Իր խոսքում նա դրական լույսի ներքո է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին` հիշելով նրա նախագահության օրոք ավարտված նախագծերը։
«Այսպես կոչված՝ «մութ ու ցուրտ» տարիներին 3 թունել է կառուցվել։ Սևանի թունելն ո՞վ կառուցեց, որ գնում ենք Դիլիջան, ո՞վ կառուցեց Որոտան-Արփա թունելը, ո՞վ սարքեց Աշտարակի կամուրջը, Դավիթաշենը, ատոմակայանը վերագործարկեցինք։ Դրանք սկսել էին մեզանից առաջ։ Բարեբախտաբար, այդ բոլոր օբյեկտները 2-րդ նախագահի օրոք շահագործման հանձնվեցին։ Այսօր նման կառույց չկա», – ասել է գործիչը։


Հրանտ Բագրատյանը ՀՀ վարչապետ է եղել 1993–1996 թվականներին։ 2013 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու։ Այժմ «Ազատություն» կուսակցության նախագահն է։












Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր