Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում       ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները    

27 սեպ 2020 13:31

Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան

Ինձ մոտ եղած տեղեկություններով Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 10 զինածառայող: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:


«Քաղաքացիական անձինք ունենք վիրավոր, նույնիսկ երեխաներ, բայց օրվա վերջ հստակ թվեր կասեն, մենք ոչինչ չենք թաքցնում, սա պատերազմ է»,-ասաց Բաբայանը:


Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժը Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր։ ։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր