Թուրքիայում պայթյուն է որոտացել, երբ իրավապահները փորձել են ահաբեկչի ձերբակալել          Կամավոր բժիշկները՝ առաջնագծում.Տեսանյութ       Միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչներ կամ կույր են, կամ՝ անկարողունակ, կամ էլ՝ չարչի. ԱՀ ՄԻՊ    

27 սեպ 2020 20:36

Ընթանում են թեժ մարտեր, հակառակորդն ունի կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի մեծ կորուստներ. ՊԲ հրամանատարի տեղակալ

Այս պահին շփման գծի երկայնքով ընթանում են թեժ մարտեր, հակառակորդն ունի կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի մեծ կորուստներ: Այս  մասին այսօր` սեպտեմբերի 27-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Ճշտված տվյալներով պաշտպանության բանակը կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցները կարողացել են խոցել 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում հարվածային, 30 տանկ եւ հետեւակի մարտական մեքենա»,-ասել է նա:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հակառակորդը կրել է նաեւ մարդկային կորուստներ:

Ադրբեջանական հրետակոծությունների հետեւանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Հրետակոծել են նաեւ դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր