«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

28 սեպ 2020 12:07

Ադրբեջանական հրետանին այս պահին խփում է Մարտակերտին.Ո՞ր դեպքում մերոնք կկիրրառեն «Իսկանդեր» եւ «ՍՈՒ 25» կործանիչներ

Չեմ կարծում, որ կոնկրետ զինատեսակի կիրառման մասին տեղին է ընդհանրապես քննարկելը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ճեպազրույցի ժամանակ նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ դեպքում հայկական կողմը կկիրառի «Իսկանդեր» եւ «ՍՈՒ 25» կործանիչներ:


«Երբ որ անհրաժեշտ կգտնեն, երբ որ համապատասխան ռազմական գործողությունների տրամաբանությանը կհամապատասխանի տվյալ զինատեսակի կիրառման անհրաժեշտությունը, այդ ժամանակ էլ միանշանակ կկիրառեն»,-ասաց նա:


Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ թիրախավորված են հայկական բնակավայրերը. «Հենց այս պահին ստացա տեղեկատվություն, որ ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին, րոպեներ անց դուրս կգամ, տեսանյութ կտեղադրեմ Մարտակերտից»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր