Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 սեպ 2020 12:27

Տանկերն այրվում են, երբ ադրբեջանական զորքերը հարձակվում են հայկական զորքերի վրա․ Forbes

Հեղինակավոր Forbes պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմության վերաբերյալ:
 
Հոդվածը հրապարակել է «Տանկերն այրվում են, երբ ադրբեջանական զորքերը հարձակվում են հայկական զորքերի վրա Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ:


Հոդվածի սկզբում նշվում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական Զինված ուժերը տարբեր զինատեսակներից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ հարձակումը սկսվել է Ադրբեջանի հուլիսյան հարձակումից ընդամենը 2 ամիս անց:


Forbes-ը նշում է, որ մարտական գործողությունները հանգեցրել են նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, իսկ հակամարտությանը կարող են նաև ներգրավվել Ռուսաստանը և Թուրքիան՝ ի պաշտպանություն հակամարտող պետությունների:


Հոդվածում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից հուլիսին Հայաստանի սահմանին Տավուշի մարզի ուղղությամբ սանձազերծված գործողություններին, ինչպես նաև ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմությունը՝ Արցախյան շարժումից մինչև մեր օրեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր