Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

28 սեպ 2020 16:12

Թուրքիան վրա չի տա Հայաստանին, Ռուաստանը, Պարսկաստանը դա թույլ չեն տա.Կազմ ու պատրաստ սպասում ենք

Այսօր տիրող սահմանային իրավիճակը գնահատում եմ լավ, որովհետև մեզ հաջողվեց հակառակորդին ցույց տալ, ապացուցել, որ ուժային մեթոդներով մեզ հետ խոսել հնարավոր չէ, մենք կենաց-մահու կռիվ ենք տալու, հայ տղամարդը, հայ քաղաքացին այդպիսինն է, կամ հաղթում է, կամ զոհվոմ։ Այս մասին .tert.am-ի հետ զրույցում նշեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:


Եղիազարյանը նշեց, որ «Արաբո» ջոկատը ևս պատրաստվում է մարտեր մեկնելու, արդեն իսկ բավական շատ մարդ է հավաքվել, այս պահին ցուցակներն են ճշտում, սպասում են հրահանգի, որ կանգնեն զինվորի կողքին. «Կազմակերպվածությունը, կարգապահությունը հաղթանակի առաջին գրավականն է, մենք կարգապահ կերպով գնալու ենք այնտեղ, որտեղ արցախյան ուժերի հրմանատարությունը կտեղաբաշխի և մարտնչելու ենք մինչև մեր արյան վերջին կաթիլը»:


Դիտարկմանը, թե կանխատեսվում են, որ մարտերը երկար կտևեն, քանի որ այս անգամ սահմանի ամբողջ երկայնքով են սկսվել լայնամաշտաբ գործողություններ, Մանվել Եղիազարյանը նշեց, որ իր կարծիքով՝ այսօր և մյուս օրը հակառակորդը կփորձի հարձակումները ակտիվացնել, ևս երեք-չորս օր տևելուց հետո հակառակորդն իր ամողջ թափը կորցնելու է, քանի որ զինամթերքն անվերջ չէ, և տեսնելով, որ չունի հաջողություններ և չի կարողանում սահմանը հատել, իմաստ չի գտնի անընդհատ ռմբակոծելու մեջ:


Անդրադառնալով Արցախի՝ Հայաստանին միավորման հարցին, հրամանատարը նշեց, եթե Ադրբեջանը այսպես է իրեն պահում, մենք պետք է հայտարարենք՝ Արցախը Հայաստանի մի մաս է. «Այս պատմությունը պետք է մի օր ավարտվի, մենք իրավունք չունենք սա թողել բեռ մեր սերունդների վրա: Եւ հետո մենք այնքան ենք թրծվել, որ պատերազմը մեզ չի վախեցնում, այնպես որ ես կարծում եմ, որ ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը: Իսկ եթե մարտերը ձգվեն, ապա պետք է տոտալ մոբիլիզացիա հայտարարենք, ամբողջ աշխարհի հայությանը ոտքի հանենք և վերջակետ դնենք, մենք պետք է պատերազմենք, քանի որ իրենք մարդկային լեզուն չեն հասկանում `քաղաքներ ռմբակոծել, երեխաներին սպանել, այսպես են գործում, դրանց հետ խոսելու մի զենք կա`այնպես «ծեծել», որ հիվանդանա, պառկի»:


Մանվել Եղիազարյանը նշում է, չնայած Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, սակայն նրա դեմ կանգնած է Ռուսաստանը,Պարսկաստանը, Չինաստանը, այս առումով պետք չէ անհանգստանալ. «Վտանգը այնքանով է, որ թուրքերը կարող են կամավորներ ուղարկել Ադրբեջան և կռվել մեր դեմ, եթե կարծում են, որ Թուրքիան պետք է վրա տա Հայաստանին, չարաչար սխալվում են, Ռուաստանը, Պարսկաստանը դա թույլ չեն տա, այստեղ ավելի նեղ շահագրգռված տերություններ գոյություն ունեն, իսկ Ադրբեջանը մեզ չի անհանգստացնում, մենք Ադրբեջանին մի օր ծնկի բերելու ենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր