Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

29 սեպ 2020 14:07

Ամերիկահայությունը չի քնում. Հայաստանում չեն եղել, բայց անզիջում հայ են. առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում՝ վերադառնում հայրենիք

Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամերիկահայությունը չի քնում: Տղամարդիկ՝ առանց տարիքային սահմանափակման, տոմս են վերցնում՝ վերադառնում հայրենիք: Դա անում են 1, 15, 20 ու 30 տարի առաջ ԱՄՆ եկածները: Եկեղեցիներում դրամական հանգանակության հերթեր են: Ավելին՝ նախաձեռնություններից մեկով կոչ է արվել տոմսերի մեկ ուղղության մեկ անձի համար համար նախատեսված 1000-ական դոլարները ուղղել Հայաստանին: Համահայկականի կայքը չի գործում, նոր հաշվեհարամներ են տրվել: Երրորդ սերունդ ԱՄՆ-ում ծնված, հայերեն հազիվ խոսող ջահելությունը համալսարանների ու քոլեջների օնլայն դասընթացները վերածել ա քարոզչական հարթակների: Հայաստանում չեն եղել, բայց անզիջում հայ են: էս էմոցիոնալ գրոհին սրտեր կան, որ չեն դիմանալու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր