Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

29 սեպ 2020 14:26

Օտարերկրյա զինյալների ժամանումը նոր բարդություն է մտցնում ԼՂ-ի համար Երևանի և Բաքվի կռվում. ուշագրավ բացահայտումներ

Սիրիացի ապստամբ մարտիկները՝ որպես Ադրբեջանի սահմանապահներ, աշխատելու են գրանցվել Թուրքիայի մասնավոր անվտանգության ընկերությունում, երբ Բաքվի և հարևան Հայաստանի երկարատև հակամարտությունը սրման վտանգավոր նշաններ է ցույց տալիս: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:


Վարձկանների հնարավոր տեղակայումը Թուրքիայի մեծացող ախորժակի նշան է արտերկրում իր ազդեցություննը ուժեղացնելու համար և բացում է տարածաշրջանում ռազմական գործողությունների երրորդ թատերաբեմը` Մոսկվայի հետ իր տարածաշրջանային հակամարտության մեջ:


Անկարան Սիրիայում և Լիբիայում Ռուսաստանի հետ արդեն իշխանության պայքարի մեջ է և հիմա լարվածությունը կարող է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ:


Օտարերկրյա զինյալների ժամանումը նոր բարդություն է մտցնում Լեռնային Ղարաբաղի համար Երևանի և Բաքվի կռվում: Այս տարածաշրջանը Արևմուտքի անհանգստությունն է առաջացնում, քանի որ նավթագազային միջանցք է:


Ազազում բնակվող երկու եղբայրներ ՝ Մուհամադն ու Մահմուդը, ովքեր պարբերականի հետ զրույցում փոխել են իրենց անունները խնդրի զգայունության պատճառով, պարբերականին ասել են,  որ սեպտեմբերի 13-ին իրենց կանչել են Աֆրինի ռազմական ճամբար:


Ժամանելուն պես Թուրքիայի կողմից աջակցվող «Սուլթան Մուրադ» ստորաբաժանման հրամանատարը նրանց ասել է, որ Ադրբեջանում սահմանները և գազատարերը պաշտպանելու աշխատանք կա` 3-6 ամսվա պայմանագրով և 7000-10 000 լիրա ամսական աշխատավարձով:


Հրամանատարը մանրամասներ չի հաղորդել այն մասին, թե ինչ է իրենից ենթադրում գործը, որքան կտևի այն կամ երբ է կհեռանան Ադրբեջանից: Տղամարդիկ տեղյակ չեն նաև, թե ինչպես է կոչվում թուրքական կազմակերպությունը կամ ովքեր են վճարելու իրենց աշխատավարձերը:


Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ սիրիացի վարձկանների առաջին խումբը` շուրջ 500 մարդ «Սուլթան Մուրադ» և  «Ալ-Համզա» խմբավորումներից, հրամանատարներ Ֆահիմ  Էիսայի և Սաիֆ Աբու-Բաքիրի գլխավորությամբ արդեն մեկնել են Ադրբեջան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր