Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

29 սեպ 2020 14:44

Թուրքիան վա-բանկ է գնում, զոհը կլինի Ադրբեջանը, նա Հայաստանին եզակի հնարավորություն տվեց, որը պետք է օգտագործել

Մոտ երկու ամիս առաջ «Հարավային Կովկասում նոր կոնֆիգուրացիայի անհրաժեշտություն է հասունանում. Կոստանդնոպոլսի ճանապարհին» հոդվածում ներկայացվում են ոչ միայն ղարաբաղյան խնդրի իրական պատճառներն ու արմատները, այլեւ որոշ կանխատեսումներ են արվում, որոնք արդեն սկսում են իրականություն դառնալ: Թվացյալ էքսպանսիոնիստական հաջողություններից հարբած Թուրքիան, իրոք, կորցրել է իրականության զգացումը եւ որոշել է արագացնել գործընթացները նաեւ ղարաբաղյան ուղղությամբ: Իզուր չէ, որ ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների քողի տակ եւ առաջատար տերությունների լուռ անտարբերությամբ հազարավոր թուրք զինվորականներ են տեղափոխվել Ադրբեջան (այդ թվում` Նախիջեւան), ինչպես նաեւ ռազմական տեխնիկա է մատակարարվել: Այս մասին IAREX լրատվական գործակալության կայքում գրում է Արա Նռանյանը:


Ռազմական գործողությունները շարունակվում են, բայց արդեն հիմա հնարավոր է շատ կարեւոր եզրակացություններ անել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական ներկայիս ագրեսիայից:


Նախ, մեկ անգամ եւս ապացուցվեց, որ միջազգային հանրությունը կլինիկական մահվան մեջ է: Ինչպես մարդու դեպքում է, այստեղ եւս`


ա) դրա կարծիքը որեւէ մեկին ընդհանրապես չի հետաքրքրում,


բ) այն ի վիճակի չէ ոչինչ անել,


գ) ավելին` այն բացարձակապես ոչինչ չի հասկանում` ոչ հակամարտության արմատները, ոչ աղբյուրները եւ ոչ էլ պատճառները:


Եվ այսուհետ ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա միջազգային իրավունքի, նման իրավիճակներում միջազգային հանրության որեւէ ազդեցության վերաբերյալ:


Երկրորդը` ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի (կամ չի օգտագործում) որեւէ լծակ` Ադրբեջանի ագրեսիան եւ Թուրքիայի ակտիվ միջամտությունը կանխելու համար:


Երրորդ եզրակացությունն այն է, որ Ադրբեջանն իր իսկ գործողություններով թաղեց խաղաղ կարգավորման սկզբունքները, ապացուցեց իր անկարողությունը` որպես հուսալի գործընկեր եւ միջտարածաշրջանային նախագծերի անվտանգության երաշխավոր, ինչպես նաեւ մեկ անգամ եւս ցույց տվեց իր ոչ ադեկվատությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Բաքուն ինքը գործնականում օրակարգից հանեց տարածքային հարցը եւ բացահայտ ցույց տվեց իր իրական մտադրությունները` ագրեսիա եւ հայ բնակչության ոչնչացում: Ներկայիս ագրեսիայից հետո հայկական կողմին ներկայացված «ինչ-որ բանի» դիմաց տարածքների փոխանակման վերաբերյալ ցանկացած միջնորդական առաջարկ Հայաստանի եւ Ղարաբաղի կողմից պետք է ոչ միայն որպես անընդունելի դիտարկվի, այլ նաեւ` որպես առաջարկողների ոչ ադեկվատության նշան:


Չորրորդ եւ շատ կարեւոր եզրակացությունն այն է, որ հայկական կողմի ձեռքերն ազատ են, ինչպես երբեք նախկինում: Ոչ մի պետություն եւ ոչ մի կազմակերպություն այժմ չի կարող խնդրել Հայաստանին չստիպել Ադրբեջանին հանձնվել: Բոլոր այդպիսի առաջարկները պետք է մերժվեն որպես անընդունելի` հաշվի առնելով լռակյաց եւ իներտ վերաբերմունքն ադրբեջանա-թուրքական ագրեսիայի նկատմամբ:


Այսպիսով, Թուրքիան վա-բանկ է գնում, որի դեպքում զոհը կլինի Ադրբեջանը: Թուրքիան Հայաստանին եզակի հնարավորություն տվեց, որը պետք է օգտագործել: Առաջխաղացումը դեպի Մինգեչաուրյան ջրամբար, Եվլախի գրավումը, Գյանջայի մեկուսացումը Բաքվից եւ հայկական զորքերի վերահսկողությունը Բաքու-Թբիլիսի-Զեյհան նավթամուղի նկատմամբ` Բաքվում ֆաշիստական ռեժիմի տապալմամբ եւ Կովկասում թուրքական քաղաքականության լիակատար խայտառակ ֆիասկոյովո, իսկապես տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիայի կհանգեցնի: Եվ հենց Աստված է պատվիրել մաքրել Նախիջեւանն օտարերկրյա թյուրքական տարրից:


1921-ի Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակին ընդառաջ նոր տարածաշրջանային համաձայնագրի ստորագրում է հասունանում, եւ ժամանակն է սկսել պատրաստվել դրա ստորագրմանը: Իսկ նախորդ հոդվածում արված եզրակացությունն ուժի մեջ է մնում. թուրք-ադրբեջանական կործանարար տանդեմին «կփրկի» միայն Նյուրնբերգյան նոր դատական գործընթացը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր