ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»          Փաշինյանը դիվոտել է. եւս մեկ մարզպետի չի ներելու․ «Հրապարակ»       Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում    

29 սեպ 2020 16:22

Կրեմլի պատասխանը Շահնազարովին՝ Կարեն Շահնազարովը շատ հարգարժան մարդ է, բայց...

Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը Կրեմլին կոչ է արել վերջնական տեսակետ ձևավորել ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, գրում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։


«Ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը որոշում կայացնի։ Արդյոք կայսրությո՞ւն է, թե՞ առևտրային ձեռնարկություն, որը տեղադրում է խողովակներ և վաճառում է բոլոր ապրանքները»,- հայտնել է անվանի կինոռեժիսորը։


Ինչպես նշում է iz.ru-ն, Կրեմլն ի պատասխան Կարեն Շահնազարովի հայտարարությանը նշել է, որ հարգում են ռեժիսորի՝ ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունների վրաբերյալ սեփական կարծիքի իրավունքը, սակայն Ռուսաստանը պետք է հավասարակշռված և մտածված դիրքորոշում որդեգրի այդ հարցում։


«Կարեն Շահնազարովը շատ հարգարժան մարդ է, ով մեծ հեղինակություն և տաղանդ ունի: Դրա հետ մեկտեղ ակտիվ հասարակական գործիչ է, նա իր դիրքորոշման իրավունքն ունի»,-ընդգծել է Պեսկովը:


Կրեմլի խոսնակը նշել է, որ ՌԴ-ն, ինչպես և ՀԱՊԿ մյուս անդամները, պարտավոր է ունենալ «արկածախնդրությունից զուրկ» դիրքորոշում։


Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան կապ է հաստատում և՛ Երևանի, և՛ Բաքվի, և՛ Անկայարի հետ և մանրակրկիտ վերլուծում է ստացված ամբողջ տեղեկատվությունը՝ ՀԱՊԿ գծով հետագա քայլեր ձեռնարկելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր