Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

29 սեպ 2020 20:09

«Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը». Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Արցախում հանդիպել են կամավորականներին:


«Բոլորի մոտ առկա է հաղթական տրամադրություն: Հայրենիքի հանդեպ մեր փայփայած նվիրական սերն ու պաշտամունքը խորապես նստած է յուրաքանչյուրիս գիտակցության մեջ, և դրա վառ արտահայտությունը, անկախ մեր կրթական և սոցիալական աստիճանից, տեսանելի է այս օրերին»,– գրել է նախագահ Հարությունյանը։
Նա նշել է` մեր գործողություններով վճռական ենք մեր պայքարում։ Նախագահն ընդգծել է` նախնիներից ժառանգածը պարտավոր ենք սրբորեն պահել և փոխանցել մեր սերունդներին:


«Հաղթելու ենք, որովհետև ազգովի կարող ենք, որովհետև արդար ենք մեր մղումներում, որովհետև այդպիսին է մեր ճակատագիրը»,– եզրափակել է Արցախի նախագահը։


Նախագահն ընդգծում է` խուճապ չկա, հրամանատարներն իրավիճակի մասին զեկուցում են այնպես, կարծես սովորական զորավարժություն լինի։ Որպես օրինակ Հաթերքի գումարտակի հրամանատարի հետ զրույցի մասին է պատմում։


«Ասում եմ` ինչ կա։ Ասում է` դե ամեն դիրքի վրա հարյուրից ոչ պակաս հարձակվել են, հիմնականում հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ ա, մի խումբ էստեղ ա, հիմա էդ էլ ենք հետ մղում»,– ասում է նախագահը։


Հետո շարունակում է, թե երբ հրամանատարներին հարցնում է` ինչի կարիք կա, պատասխանը նույնն է` ամեն ինչով ապահովված ենք։
«Տանկերով գալիս են, խփում ենք, վառվում են... Խփում ենք, վառվում են... Ոչ հաշվում ենք` քանի հատ ենք խփել, ոչ էլ հավես ունենք հաշվելու։ Խփելու ենք էնքան, մինչև ուշքի գան»,– անդրադառնալով ադրբեջանական ոչնչացված զինտեխնիկային` ասում է նախագահ Հարությունյանը։


Շեշտում է`հայրենիքի պաշտպանները մինչև վերջ կանգնած են լինելու։ «Մենք չենք խնդրելու զինադադար, մենք պետք է պարտադրենք զինադադար։ Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի։ Կռվում ենք ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ` Թուրքիայի։ Թուրքիային հետաքրքիր չէ Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը, Հորադիզը, Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ»,– ասում է նախագահը` նշելով, որ մեր հարևանն իր պանթյուրքական ծրագիրն է հետապնդում։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր