Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

30 սեպ 2020 11:24

Ի տարբերություն ազերիների, մենք չենք թիրախավորելու բնակավայրերը. սա մեզ համար սկզբունքային հարց է

Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը. Այս գիշերը Ստեփանակերտի երկնքում հայտնվել են կամիկաձեներ՝ հարվածային ԱԹՍ-ներ, որոնցից երկուսը մեր ուժերը խոցել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:


«Այս պահին ենթակառուցվածքների առումով էական խնդիրներ չկան: Խնդիրները ծագում են այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ: Այդ դեպքում գործի են դրվում բոլոր միջոցառումները այդ խնդիրները արագ լուծելու համար:


Մենք որեւէ մեծ տարբերություն չենք տեսել սահմանամերձ բնակավայրերի, այսօր արդեն Ստեփանակերտի վրա ռմբակոծության միջեւ: Բոլոր դեպքերում թիրախավորվում են քաղաքացիական անձինք: Սա միջազգային հանցագործության դրսեւորումներ են: Առաջին հերթին մեր գործընկերների միջոցով ուզում ենք մեր խոսքն ուղղել միջազգային  հանրությանը որ ավելի ակտիվ լինեն եւ թույլ չտան՝ միջազգային հանցագործությունները շարունակվեն: Բայց հստակ կարող եմ ասել, որ մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր հայրենիքը, Ադրբեջանը Արցախի ՊԲ-ի կողմից ստանալու է հուժկու հարված: Մենք երբեք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը: Սա մեզ համար սկզբունքային հարց է»,-ասաց նա:


Արցախի նախագահի խոսնակը եւս մի կրեւոր դիրտարկում արեց. «Բացի այն, որ Ադրբեջանը հրետակոծում է հայկական բնակավայրերը, նաեւ միջազգային իրավունք տեսակետից շատ կարեւոր, դատապարտելի տարր է իրականացնում, այն է, որ հենց իր խաղաղ բնակավայրերում տեղադրում է այն ռազմական  օբյեկտները, որոնցից թիրախավորում են մեր բնակավայրերը: Այդ մասին մենք մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք: Դա եղել է նաեւ քառօրյա պատերազմի ժամանակ: Դրանով նա թիրախ  դարձնում նաեւ իր բնակավայրերը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր