Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

01 հոկ 2020 10:35

Ադրբեջանն իր զինվորներին պատերազմ է ուղարկում թմրեցված վիճակում, դիակների գրպանում ներարկիչներ են հայտնաբերվել

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրուցում հայտնեց, որ բոլոր այն ադրբեջանցի զինվորների դիակները, որոնք հայտնվել են հայկական կողմի տարածքում, նրանց գրպաններում եղել են ներարկիչներ։


«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմ է ուղարկում թմրեցված վիճակում։ Սա ռազմական հանցագործություն է»,–ասաց նա։
Պողոսյանի խոսքով` Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են տեղում ապրող փոքրամասնությունների ներկայացուցիչները։


«Ադրբեջանական կողմի զոհերի 148-ը լեզգիներ են եղել, մի քանի հարյուր զոհեր կան թալիշների շրջանում։ Սա լուրջ դժգոհություն է առաջացրել նրանց շրջանում»,–ավելացրեց Պողոսյանը։
Նա հայտնեց նաև, որ անցած գիշեր սեպտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ առաջնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել՝ բացառությամբ մի քանի փոխհրաձգությունից, բայց պատերազմը շարունակվում է։


Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։


Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր