Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների          Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան       Արտառոց դեպք Մալաթիա-Սեբաստիայում, դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոց    

01 հոկ 2020 11:55

Ազերիներին անգամ մի սանտիմետր չի հաջողվել առաջ գնալ, Մարտակերտը Ադրբեջանի անհաջողության վկայությունն է

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանն այսօր Ստեփանակերտում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ արցախյան ռազմաճակատում իրավիճակը հարաբերական կայուն է, բայց լարված:
«Մենք պարտավոր են հաշվի առնել իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներն ու պատրաստ լինել ցանկացած զարգացման»,- ասաց նա:


Մարտակերտում հակառակորդի երեկվա հրետակոծությունը Սարումյանը որակեց իբրև մարտի դաշտում ունեցած անհաջողության վկայություն:


«Երբ նա մարտի դաշտում ունենում է անհաջողություն, իսկ մենք գիտենք, որ Մարտակերտի գրավման մասին լուրը բացարձակ ապատեղեկատվություն է եղել, այնտեղ անգամ մի սանտիմետր նրանց չի հաջողվել առաջ գնալ, այդ անհաջողության, այսպես ասած, անզոր չարությունից, սկսել է ռմբահարել ռազմական նշանակություն չունեցող թիրախները, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը»,- ասաց Սարումյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր