Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

01 հոկ 2020 12:32

Տեսանյութ.Լուսաբացից հետո մարտերը թեժացել են.Հակառակորդը ունի 350-360 զոհ, մոտ 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա

Ընդհանուր առմամբ՝ գիշերը թեժ մարտեր չեն եղել։ Եղել են որոշակի փոքր մարտական գործողություններ նույն հատվածներում, հակառակորդը կատարել է որոշակի վերախմբավորման գործընթաց, սակայն լուսաբացից հետո մարտերը որոշակիորեն թեժացել են։ Այս մասին քիչ առաջ հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մարտական գործողությունների ուղղություններն, ըստ էության, նույնն են։

«Գիշերվա եւ վաղ առավոտվա որոշակի թեժացած մարտերի ընթացքում ունենք հետեւյալ պատկերը՝ հակառակորդի հարձակողական բոլոր փորձերը՝ անկախ իրենց չափերից, կրել են անհաջողություն։ ՀՀ ԶՈՒ-երը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես, նրանց զոհերը 350-360 են, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 ՍՄԵՐՉ կայան, 6 ԱԹՍ, որից մոտ երեքը՝ կեսգիշերի սահմաններում են խոցվել»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մարտական գործողությունները շարունակվում են, կիրառվում են հիմնականում հրետանի։ Հովհաննիսյանը նշեց, որ րոպեներ առաջ տեղեկություն է ստացել, որ մարտական գործողությունները կարծես սկսել են թեժանալ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր