Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

01 հոկ 2020 15:02

Հարձակման է ենթարկվել «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը.Дождь հեռուստաալիքի փոխխմբագիրը հրետակոծության տակ է ընկել Մարտունիում

Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև ԺԱՄԸ լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը: Այս մասին հայտնում է լրատվականի ֆեյսբուքյան էջը։

Վնասվածքը բարեբախտաբար թեթև է: Արամ Գրիգորյանը նաև մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին:
Ռուսական Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին ԼՂ Մարտունի քաղաքում հրետակոծության տակ է ընկել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն:
***
Վիրավորվել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, նա նույնպես տեղափոխվել է հոսպիտալ: Փաստորեն Մարտունիում թիրախավորվել է լրագրողական խումբը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
***

«Дождь-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին հրետակոծության տակ է ընկել Մարտունի քաղաքում, հիմա նա գտնվում է ռմբապաստարանում»,-իր թելեգրամյան ալիքում գրել է Դզյադկոն:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդվել էր Արցախում երկու ֆրանսիացի լրագրողների վիրավորման մասին

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 10 ուղղաթիռ, 90 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր