Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

01 հոկ 2020 22:09

Իսրայելի այս գործելաոճը մեզ համար անընդունելի է. ԱԳՆ-ն որոշել է հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին

«Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է։ Դիվանագիտական խողովակներով բազմիցս այդ մասին հայտնել ենք իսրայելցի մեր գործընկերներին։ Հարկ է նշել, որ դա ցավալի է հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի և Արցախի դեմ։ Իսրայելի այս գործելաոճը մեզ համար անընդունելի է։ Ելնելով այս իրավիճակից՝ ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին»,- ասուլիսի ժամանակ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր