Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

02 հոկ 2020 10:15

Ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողների դիակները վտանգի տակ են, կարող են վայրագությունների ենթարկվել

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային իրավապաշտպան հանրությանը կոչ է անում թույլ չտալ, որ ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո հայտնված հայ զոհված զինծառայողների մարմինները նոր հանցագործության օբյեկտ դառնան։
Նրա խոսքով` բաց և փակ աղբյուրները վկայում են, որ ադրբեջանական կողմում հայ զինծառայողների դիակներ կան։ Բեգլարյանը հիշեցնում է 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, որի ժամանակ զոհված և ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայողների դիակները խոշտանգվել էին, գլխատվել, դիակապտության դեպքեր էին եղել։ Դրանից հետո ադրբեջանական իշխանությունները, այդ թվում նախագահ Ալիևը, խրախուսել էին նման հանցագործություններ կատարած անձանց։


«Մեր զինծառայողների մարմինները լուրջ վտանգի տակ են, հավանականությունը բարձր է, որ նրանց մարմինները կարող են լրացուցիչ վայրագությունների ենթարկվել»,– նշեց Բեգլարյանը` հավելելով, որ միջազգային իրավապաշտպան հանրությունը շատ մեծ անելիք ունի այս առումով։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ դժգոհ է միջազգային իրավապաշտպան հանրության արձագանքից։ Այս պահին նա ոչ մի արդարացում չի տեսնում, թե նրանք ինչու են նրանք լռում կամ ինչու չեն գալիս Արցախ փաստահավաք գործունեություն իրականացնելու։
«Եթե նրանք կարծում են, որ տեղեկությունների, վստահելի աղբյուրների պակաս ունեն, ապա ես անձամբ նրանց հրավիրում եմ Արցախ միասին կամ առանձին փաստահավաք գործունեություն իրականացնելու, թող արձանագրեն, նոր գնահատականներ տան»,– նշեց Բեգլարյանը։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր