Տեսանյութ.Հայկական կողմը 54 նոր կորուստ ունի .Ցավոք, ունենք բավականին շատ վիրավորներ
![](https://cdn2.img.armeniasputnik.am/images/129/51/1295173.jpg)
Հայկական կողմը 54 նոր կորուստ ունի: Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցում հայտնեց ԱՀ պաշտպանության բանակի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Սարգսյանը։
«Վիրավորների քանակը ճշտվում է: Ցավոք, ունենք բավականին շատ վիրավորներ»,- ասաց հրամանատարը:
Զոհերի՝ հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում մնացած դիակների փոխանակման մասին հարցին, Սարգսյանը պատասխանեց, որ դրա համար հարկ է, որ գոնե ժամանակավոր զինադադար լինի, որն այս պահին չկա:
Նրա խոսքով` գիշերվա ընթացքում հակառակորդի կիրառած զինտեխնիկայի ու մարդկային ներուժի քանական աննախադեպ է եղել: Այդուհանդերձ, գիշերը լարվածությունը մեծ չի եղել, թեև հակառակորդը ողջ գիշեր շարունակել է հրետակոծությունները:
«Իր ձեռագրին համապատասխան հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրերը, մանավորապես՝ Մարտունի, Մարտակերտ, Հադրութ քաղաքները»,- ասաց Սարգսյանը:
Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոընդունիչ սարք, որի առգրավման արդյունքում պարզվել է, որ մարտերը ղեկավարվում են արաբերեն լեզվով։