Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

02 հոկ 2020 12:44

Էրդողանը անընդունելի է համարել Արցախում կրակը դադարեցնելու կոչերը՝շարունակելու ենք աջակցել Ադրբեջանի եղբայրներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելութ է ունեցել խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը։ Երկարաշունչ ելույթի ընթացքում նա անդրադարձել է նաև Հայաստանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Հերթական անգամ վերահաստատել է Անկարայի վճռականությունը «ադրբեջանցի եղբայրների կողքին լինելու և բռնազավթված տարածքները ազատագրելու հարցում»։

Էրդողանը դարձյալ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակին, իբր վերջինս 30 տարի շարունակ անտեսել է ղարաբաղյան խնդիրը։ Անընդունելի է համարել եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որով հայկական և ադրբեջանական կողմերին կոչ է արվում դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղանին։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ նախ պետք է հայկական զինուժին դուրս հանել այդ տարածքներից, իսկ հետո էլ այդ  տարածքներ «վերադառնան ադրբեջանցի եղբայրները»։

«Այս հարցը Պուտինի, Մակրոնի հետ ենք քննարկել, միշտ խոսել ենք, բայց արդյունք չի եղել: Հիմա արդյունքի ժամանակն է, և մեր ադրբեջանցի եղբայրները իրենց խնդիրը լուծելու ուղղությամբ քայլ են արել... Թուրքիան ողջ հնարավորություններով և ամբողջ սրտով շարունակելու է աջակցել Ադրբեջանի եղբայրներին, որոնց «2 պետություն, 1 ազգ» ենք համարում,- ասել է Էրդողանը և ավելացրել - ՀՀ ղեկավարությանը չի փրկի անգամ  Թուրքիային համառորեն զրպարտելու ջանքերը: Այս մերժված պետությանը աջակցողներին զգուշացնում եմ, որ պատասխան են տալու մարդկության խղճի առաջ»։

Թուրքիայի նախագահը դիմել է նաև քնարական զեղման. ասմունքել է տողեր հանգուցյալ Աբդուռահիմ Քարաքոչուի գրած «Նամակ Ղարաբաղին» բանաստեղծությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր