«Մենք կհաղթենք». ռուս երգչուհի Յուլյա Չիչերինան ողջ է եւ գտնվում է Ստեփանակերտում
Ռուս երգչուհի Յուլյա Չիչերինան ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարվածի տակ է ընկել, հայտնել է WarGonzo-ի Telegram ալիքը: Նրա հեռախոսն այժմ անհասանելի է։
«Չիչերինան մեր զրույցի ժամանակ վտանգի մեջ չի եղել։ Կրակոցներից թաքնվում էր խրամատներում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ երգչուհին Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա զրահաբաճկոնով է՝ Հայաստանի զինված ուժերի տարբերանշաններով: Երգչուհու ամուսինը՝ Սուխրաբ Ռաջաբովիը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իր կինը մեկնել է Լեռնային Ղարաբաղ:
Յուլյան Սմեյոնին տված հարցազրույցում պատմել է, թե որտեղ է թաքնվել հարվածից։
«Ինձ կատու է փրկել։ Ես տեսա, թե ինչպես է կատուն հանգիստ նստած ու գնացի դրա մոտ»,- նշել է նա։
Չիչերինան նաեւ խոստացել է երգել առաջնագծում։ «Ուռա։ Մենք կհաղթենք»,- հավելել է երգչուհին։
«Ինձ կատու է փրկել։ Ես տեսա, թե ինչպես է կատուն հանգիստ նստած ու գնացի դրա մոտ»,- նշել է նա։
Չիչերինան նաեւ խոստացել է երգել առաջնագծում։ «Ուռա։ Մենք կհաղթենք»,- հավելել է երգչուհին։