Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

02 հոկ 2020 17:50

Սիրիացիները «դաժան» լեռնային պատերազմ են մղում Ղարաբաղում,հայտնում է BBC-ի սիրիական ծառայության պրոդյուսերը

BBC-ի սիրիական ծառայության պրոդյուսեր Ռիամ Դալաթին հայտնում է Լեռնային Ղարաբաղի մարտերում զոհված տասնյակ սիրիացի զինյալների մասին: Հղում կատարելով Սիրիայում իր աղբյուրներին՝ նա հայտնում է Ղարաբաղում հարձակման ժամանակ առնվազն ութ սիրիացի զինյալների մահվան մասին:

«Երկու հոգի, այդ թվում՝ սպա, անհայտ կորել են: Վիրավորներին փրկելու բազմաթիվ փորձերն անհաջող էին անցնում, քանի որ նրանք հրետանային եւ ականանետային կրակի տակ էին ընկել»,- գրել է նա Twitter-ում:

«Ըստ լուրերի, «Սիրիական ազգային բանակի» սիրիացի 40-ից ավելի անդամներ սպանվել են: Նրանց մեծ մասը «Սուլթան Մուրադ» բրիգադի անդամներ են: Սիրիացիները «դաժան» լեռնային պատերազմ են մղում Լեռնային Ղարաբաղում: Ցուցակն աճել է մինչեւ 32 անուն: 15-ը հաստատված է: (17-ը՝ գուցե մոտ ապագայում)»:

Դալաթին մեջբերում է զինյալներից մեկի պատմությունը: Նրա խոսքով՝ իրենց խմբից մեկի մահից հետո մայորը եւ եւս երկու զինվոր գնացել են նրա մարմինը վերցնելու: «Վերադարձին նրանց կողքին արկ է պայթել: Մայորը վիրավորվել է, իսկ փրկարարական ջոկատը գնացել է նրա հետեւից: Երբ նրանք օգնության էին գնում, ականը պայթել է հենց նրանց միջեւ: Բոլոր 8 հոգին էլ զոհվել են: Հետո մեկ այլ խումբ գնաց, բայց ես գաղափար չունեմ, թե այնուհետեւ ինչ եղավ: Այնտեղ խառնաշփոթ է: Մեզ անգիտության մեջ են պահում»: Նա նշել է, որ հնարավոր չէ պարզել, թե ինչ է պատահել «մայորի» հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր