Տեսանյութ.Հակառակորդին կասենք մեր հետ խաղ չանի,ջարդելու ենք, գնալու ենք մինչև վերջ․ Բացառիկ կադրեր առաջնագծից
Զինուժ մեդիան նոր տեսանյութ է ներկայացրել, որում հայ զինծառայողները պատմում են, թե ինչպես է անցնում ծառայությունը և ինչպես են խոցել թշնամու զրահատեխնիկան։
«Չենք հոգնել, միշտ պատրաստ ենք սենց, ինչքան պետք է կդիմանանք, կարևորը դուխներս տեղն է, մեզ էլ դուխ են տալիս կողքից, ժողովուրդը մեր կողքն է, հաստատ հաղթելու ենք»,- ասաց հայական Զինված ուժերի ծառայողներից մեկը։
«Խոցել ենք հակառակորդի շատ նշանակետեր, այդ թվում՝ հրետանային մարտկոցներ, ռեակտիվ հրետանային մարտկոցներ, հրամանատարական դիտակետեր, հիմա գործողությունները շարունակվում են։ Մենք պատրաստ ենք ամեն տեսակի գործողության, ու մենք հակառակորդի ջարդը տալու ենք»,- հավելեց մեկ այլ զինվոր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։