Այս ընտրություններով Գավառ խոշորացվող համայնքի պատմության մեջ բացվելու է նոր էջ          Ավելի քան 300 մետր տրամագիծ ունեցող «պոտենցիալ վտանգավոր» աստղակերպ է մոտենում Երկրին       Բևեռը սկզբունքորեն մտածում է ժողովրդին համահունչ և ձգտում է պայքարի դրոշ պարզած քաղաքական ուժերի և գործիչների միավորման    

05 հոկ 2020 13:22

Ղարաբաղյան պատերազմը նաև Իրանի դեմ է,Թուրքիան երևի չգիտի Իրանը ինչպիսի դիրք է զբաղեցնում,սխալ քայլ կատարելով կմոտենան ոչնչացման եզրին

Իրանագետ Ժորժ Աբրահամյանը ՖԲ էջում տեղեկացնում է. «Իրանի հյուսիսում գտնվող Լահիջան խոշոր քաղաքի հոգևոր ղեկավար Ջավադ Սոլեյմանին ուրբաթօրյա հավաքական նամազի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմը նաև Իրանի դեմ է, ավելացնելով որ տարածաշրջանը նոր պատերազմում ներքաշվելու համբերություն չունի։ Նա նշել է, որ պատերազմ հրահրողները փորձում են այդպիսով Իրանի շուրջ ստեղծված օղակը ավելի փոքրացնել։


Նա անդրադառնալով Թուրքիայի սադրիչ գործողություններին Ղարաբաղյան պատերազմում ասել է. Թուրքիան երևի չգիտի Իրանը ինչպիսի դիրք է զբաղեցնում։


Նա խոսելով Իսրայելի տարածաշրջանային ռազմավարության մասին՝ հայտարարել է. Իրանը ուշադիր հետևում է Իսրայելի և նրա դաշնակիցների գործողություններին և վերջիններս սխալ քայլ կատարելով կմոտենան ոչնչացման եզրին։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր