Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 6-ի համար       Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու    

05 հոկ 2020 13:42

Նկարահանող խմբի անդամները հրետակոծությունից հետո կիսավեր շենքի բնակարանից գրկած դուրս են բերում ծեր կնոջը. Տեսանյութ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրետակոծված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում ներկայացված է Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակավայրը արգելված զինատեսակներով ռմբահարելու հետևանքները` քանդված շենքեր, այրվող ավտոմեքենաներ, անօգնական մնացած ծերեր։

Ստեփանակերտի հրետակոծված 5 հարկանի շենքի բնակիչները, բարեբախտաբար, այդ պահին ապաստարանում են եղել։

«Մեկ–երկու մեծահասակներ են եղել։ Թե նրանք ինչ վնասվածքներ են ստացել՝ պարզ կլինի ավելի ուշ»,– ասված է տեսանյութում։

Տեսանյութի մեկնաբանությունում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ ներկայացված է Ստեփանակերտի վիճակը հոկտեմբերի 4-ի դրությամբ։

«Ստեփանակերտը խաղաղ քաղաք է, որի խաղաղ բնակչությունը ենթարկվում է անդադար հարձակումների, որոնց հետևանքով քաղաքը մեծ վնասներ է կրել, կան ավերածություններ ու զոհեր»,– միջազգային լսարանին ուղղված գրառմամբ հայտնում է ՀՀ ՄԻՊ–ը։

Թաթոյանը նաև նշում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը Արցախի խաղաղ բնավայրերի նկատմամբ պարբերաբար կիրառում են մարտական արգելված գլխիկներով լիցքավորված, միջազգայնորեն արգելված հրթիռներ`խաղաղ բնակավայրերի խաղաղ բնակչության դեմ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր