Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

06 հոկ 2020 13:08

Թուրքիան արձագանքել է Կանադայի որոշմանը՝ զենքի վաճառքի դադարեցման վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Կանադայի կողմից Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքի ժամանակավոր դադարեցման որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Որևէ բացատրություն չի կարող ունենալ այն հանգամանքը, որ Կանադան արգելում է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին ռազմարդյունաբերական ապրանքների վաճառքը այն դեպքում, երբ որևէ խոչընդոտ չէր տեսնում Եմենում դարի մեծագույն մարդկային դրամային մասնակից երկրներին զենք վաճառելու համար՝ պնդելով, որ զենքի վաճառքն այդ կողմերին տարածաշրջանում անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում»։

Թուրքիայի արտգործնախարարությունում դժգոհել են նաև, որ Կանադան զգալիորեն թուլացրել է համագործակցությունը Թուրքիայի հետ դեռ 2019թ․-ից, երբ Թուրքիան Սիրիայում սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան»։

Նշենք, որ Կանադայի արտգործնախարարը նախօրեին Twitter միկրոբլոգի միջոցով տեղեկացրել էր, որ Կանադան ժամանակավորապես կասեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը:

«Վերջին օրերին տեղեկություններ են ստացվում, որ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական բախումներում։ Այդ պնդումները լսելուն պես Կանադայի արտգործնախարարությունը հրահանգել է ստուգել ստացված տեղեկությունները։ Ելնելով շարունակվող բախումներից և առաջնորդվելով Կանադայի՝ արտահանման խիստ վերահսկման սկզբունքից, ավելի խորքային ուսումնասիրություն կատարելու նպատակով ժամանակավորապես կասեցվում են Թուրքիային տրված զենքի արտահանման արտոնագրերը»:

Նա նաև հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել դաշնային կառավարությանը` դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ագրեսիան և անհապաղ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա: Իսկ հոկտեմբերի 2-ին Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր