Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

06 հոկ 2020 13:47

Տեսանյութ.Արցախի անկախությունը դա պիտի լինի վերջին կրակոցը, հիմա ժամանակը չէ.գոհ է դիվանագիտական աշխատանքներից

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անիմաստ է համարում վաղը կայանալիք ԱԺ-Կառավարություն հետ  հարցուպատասխանը, որովհետև ըստ նրա՝  պատգմավորներին հուզող հարցերը ռազմական դրության իրավիճակից ելնելով գաղտնի կարող են լինել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։


«Շատ ինտեսնիվ շփումներ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կամ ղեկավարների կամ կարևոր պաշտոնատար անձանց հետ, որի մասին որևէ տեղեկատվություն բացի հրապարակման համար նախատեսվածից՝ չկա, հետևաբար անհրաժեշտ են կոսուլտացիաներ, հասկանանք՝ ի՞նչ է քննարկվում, ի՞նչ առաջարկներ կան, որ մենք էլ մեր առաջարկներն անենք, գլուխ գլխի տանք, լուծումներ գտնենք այս իրավիճակից դուրս գալու համար»,- ընդգծեց նա։


 Էդմոն Մարուքյանը պատերազմի ընթացքում  հայկական կողմի դիվանագիտական աշխատանքը լավ է գնահատում։ Ըստ նրա՝ մենք հասել ենք նրան, որ խիստ հայտարարություններ են ուղղվել Թուրքիային։


«Կարելի է ասել՝ դա առաջին անգամ է տեղի ունենում։ Մենք կարողացանք հասնել նրան, որ միջազգային հարթակներում հնչեցվեցին հայտարարություններ, որ Ադրբեջանն օգտագործում է վարձկանների, ահաբեկչական տարբեր խմբավորումների ներկայացուցիչների, որոնք գլխացավանք են դառնալու այս տարածաշրջանի համար, և մարտահրավեր են լինելու այս տարածաշրջանում  թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի, և թե՛ նաև Եվրոպական տարբեր երկրների համար։ Ես կառանձնացնեի Ռուսաստանի արտգործնախարարության, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, ԱՄՆ-ի  պետքարտուղարության, Իրնաի արտաքին գործերի նախարարության հայտարարությունները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և կարևոր այլ խաղացողներ շատ խիստ հայտարարություններով են հանդես եկել»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։


Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի փակ նիստ, որն ըստ նրա՝ թեժ է անցել։ Հայկական կողմից ելույթներ են ունեցել ինքն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։


«Արձագանքների մասին չեմ կարող առավել մանրամասն ասել, հիմնականում առանց նախապայմանների արյունահեղությունը դադարեցնելու մասին կոչեր էին հնչում։ Բոլոր ելույթները հղում էին կատարում Մինսկի խմբի համանախագահներին, որ դրան այլընտրանք գոյություն չկա, և այս պահին էլ չունի։ Դա միակ ֆորմատն է, որը ճանաչված է աշխարհի կողմից Ադրբեջանը շատ է փորձել քանդել այդ ֆորմատը և այսօր էլ փորձում է քանդել՝ առաջարկելով Թուրքիային ավելացնել այդ ֆորմատում։ Տեսեք, Թուրքիան Մինսկի խմբի երկիր է, բայց նա իրեն պահում է մի կողմի պատերազմը սնուցող երկիր, հիմա էդ երկիրն ուզում է համանախագահ դառնալ, ինչն անթույլատրելի է։ Միսնկի խումբը ոնց կա պետք է պահպանվի» ,- շեշտեց նա։


Մարուքյանը վկայակոչում է ԱՄՆ, ՌԴ, և Ֆրանսիայի կողմից հոկտեմբերի 1-ին համատեղ հայտարարությունը, որում նրանց ղեկավարները  ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էին արել դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները և շեշտում, որ որ սա միակ հարցն է ըստ էության,  որի շուրջ  այս երկրները միասնական մոտեցում են ցուցաբերել, ինչն ըստ նրա՝ կարևոր է, որ արձանագրվի։


«Դոնալդ Թրամփը կորոնավիրուսով հիվանդ է, երկրում ընտրություններ են լինելու, բայց  մարդը մասնակցություն է ունենում այս պրոցեսին, այս առումով բավականին դիվանագիտական աշխատանք է արվել թե՛ այս շենքից, թե՛ Արտաքին գործերի նախարարությունից, և թե՛ Կառավարությունից»,- ընդգծեց պարոն Մարուքյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր