Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին          Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ       Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման    

06 հոկ 2020 15:13

Տեսանյութ.Մեծ աղմուկ՝ Թուրքիայում եւ Ադրբեջանում.Ադրբեջանը պետություն չէ, ցեղախումբ է. թուրք լրագրող

Քրդական ծագումով  թուրք գրող և լրագրող Լևենթ Գյուլթեքինը թուրքական «Halk TV» հեռուստաընկերության «Երկու հայացք, երկու մեկնաբանություն»  հաղորդման եթերում հայտնել է, որ Ադրբեջանը պետություն չէ, այլ աշիրեթ է։

Լրագրողը, ակնարկելով այն, որ թուրքական իշխանությունները դեռևս չեն տեղափոխվել իրենց վաղ միջնադարյան քոչվորական հասարակարգից և շարունակում են իրենց զավթողական քաղաքականությունը, ասել է․ «Ձին հեծնած գնում են։ Եթե նայես Դևլեթ Բահչելիին (թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ), ապա նա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կմիացնի Ադրբեջանին, իսկ այդ տարածքների միջև գտնվող Հայաստանի տարածքները հավանաբար կգրավի»։

Գյուլթեքինը, վիճարկելով Ադրբեջանի պետություն լինելու հանգամանքը, հռետորական հարց է բարձրացրել՝ արդյոք Ադրբեջանը պետություն է, թե ոչ․

«Ադրբեջանը աշիրեթ է, այնտեղ ժողովրդավարություն չկա, իրավունք չկա։ Այնտեղ ավտորիտար վարչակազմ է, ընտրություն չկա, փողի մեջ լող են տալիս։ Դեռ մինչև այսօր մի մարդավարի պետություն չեն ստեղծել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր