Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև խորհելու, պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է       ՈւՂԻՂ. Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է. քաղաքացիների երթը` դեպի Ծիծեռնակաբերդ    

06 հոկ 2020 16:09

Ինչ կլիներ հյուրանոցի և այլ տների հետ, եթե նրանցից գոնե մեկը պայթեր. Օտարերկրյա լրագրողները«Սմերչ»-ի չպայթած արկեր են գտել

Ստեփանակերտում աշխատող եվրոպացի լրագրողների խմբի անդամները «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու չպայթած արկ են գտել իրենց հյուրանոցի հարևանությամբ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»  լրատվական գործակալության թղթակիցը:


Գործակալության փոխանցմամբ՝ այժմ Ստեփանակերտում գտնվող լրագրողները արձանագրում են ավերածությունները, շփվում քաղաքացիների հետ։ Շվեյցարացի սիրողական լուսանկարիչը և ֆրանսիական ռադիոյի թղթակիցը իրենց հյուրանոցից 50 և 70 մետր հեռավորության վրա հայտնաբերել են «Սմերչ»-ի չպայթած երկու արկ:


«Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ հյուրանոցի և այլ տների հետ, եթե նրանցից գոնե մեկը պայթեր»,- ասել են եվրոպացիները «ՌԻԱ Նովոստի»-ին:


Գործակալությունը նշում է, որ «մոտակայքում պայթել է ևս մեկ «Սմերչ»՝ բառացիորեն ոչնչացնելով տեղի բնակիչ Սուրիկ Հովհաննիսյանի տունը։ Թեթև վնասվածքներ է ստացել նրա ազգականը, որը հասցրել է թաքնվել նկուղում։ Տուժել են նաև հարևան տները։


Գործակալությունը հիշեցնում է, որ նախօրեին Ստեփանակերտը հրետանային գնդակոծության էր ենթարկվել ադրբեջանական զորքերի կողմից։ ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Ստեփանակերտի ուղղությամբ արձակվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ավելի քան 100 հրթիռ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր