Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

07 հոկ 2020 16:02

Տեսանյութ.Այդպես դուխներդ տեղը. զինծառայողները առաջնագծում ծննդյան օր են նշում. Աստված պահապան ձեզ Տղերք

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երեւում է, թե ինչպես են արցախյան առաջնագծում նշում զինծառայողներից մեկի ծննդյան օրը։

Մի քանի տղաներ անակնկալ են մատուցում իրենց ընկերոջը` հանկարծակի բերելով տոնական տորթը։ Զուգահեռ միանում է շնորհավորական  երաժշտությունը։ Հոբելյարը միանգամից չի կողմնորոշվում` ինչ անել ու չի հավատում իր աչքերին։

«Պիտի պարտադիր պարելո՞վ գամ, որ դու էլ գաս», – կատակում է նրա ընկերը։

Տղաները շնորհավորում են զինծառայողին, նա էլ շնորհակալություն է հայտնում. «Ապրեն արևներդ»։ Վերջում, ավանդույթի համաձայն, տղաները տորթ են քսում զինծառայողի դեմքին։

Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը զինվորին շուտափույթ հաղթանակ և բարի վերադարձ են մաղթում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր