«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

08 հոկ 2020 10:34

Արցախի գործող ռազմաքաղաքական ղեկավարությունը նպատակահարմար չի գտել օգտվել նախկինների «փորձից ու հմտություններից.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկիններին ուղղված լուտանքները, թե ինչի եք գնացել Արցախ, իր դերը խաղացել է․ նախօրեին Արցախից վերադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արցախ էր մեկնել հոկտեմբերի 3-ին: Նրա գրասենյակը հաղորդել էր, որ Արցախ գնալու նպատակը «բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղելն է՝ հանուն հաղթանակի»։

Մեկ օր առաջ էլ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր վերադարձել, ով Արցախ էր մեկնել սեպտեմբերի 29-ին։ Վերադառնալուն պես նա հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ։ Նախօրեին Արցախից վերադարձել է նաեւ ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով Արցախ էր մեկնել որդու եւ մի խումբ կուսակիցների հետ։

Արցախից ստացած տեղեկությունների համաձայն՝ Արցախի գործող ռազմաքաղաքական ղեկավարությունը նպատակահարմար չի գտել օգտվել նախկինների «փորձից ու հմտություններից»։ Արցախ մեկնած նախկինների հետ ոչ մի հանդիպում չի եղել, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Քոչարյանը եւ մնացյալներն Արցախում այս օրերին առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել իրենց ընկերների հետ, քննարկել իրավիճակը եւ ոչ ավելին։

Ռ․ Քոչարյանը, ասում են, ողջ օրն անցկացրել է Արցախի ազատամարտիկների միության գրասենյակում եւ մշտական կապի մեջ է եղել միության նախագահ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր