Տեսանյութ.Ինձ բերել է այստեղ երջանիկ կյանքի համար պայքարը. Աշոտ Փաշինյանը կամավորների հետ մեկնում է ռազմաճակատ

«Վարչապետի կոչին հետեւելով առանց մտածելու հագնվել եմ ու տնից դուրս եմ եկել»,-ասում է երիտասարդներից մեկը։
«Մի անգամ արել ես, ուզում ես էլի կրկնել։ Եկել է իսկականից մեր ժամանակը։ Ամեն ծնող էլ իր զավակին սիրում է, եւ եթե ամեն մեկն իր զավակին հետ քաշի, այսօր հայրենիքը ոչ մեկը չի պաշտպանի։ Դրա համար հասկացել ու եկել ենք»,-նշում է մեկ այլ երիտասարդ, ով լսելով պատերազմի մասին արտերկրից է եղել։
Կամավորների շարքում է նաեւ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։ Նա ասել է. «Ինձ էստեղ բերել է մեր բոլորի երջանիկ ու խաղաղ ապրելու իրավունքը եւ այն փաստը, որ այդ իրավունքն այսօր ոտնահարվում է։ Ինձ այստեղ բերել է մեր երջանիկ կյանքի համար պայքարը»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում