Երևանում «ձախ սրունքի հրազենային վնասում» ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել          Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները       Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները    

08 հոկ 2020 12:27

Կարող են ուկրաինացի վարձկաններ ևս հայտնվել.նման առաջարկություններ շրջանառվում են

Ռուսական Независимая Газета պարբերականն անդրադարձել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումներին: Աղբյուրը, հիմնվելով «սեփական աղբյուրների» վրա, գրում է, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում մերձարևելյան վարձկանների ևս մի խումբ է ոչնչացրել:

Միևնույն ժամանակ որոշ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ 1500-2000 դոլար հոնորարի դիմաց որպես ադրբեջանական ուժերին օգնություն հակամարտության գոտի են պատրաստվում մեկնել ուկրաինացի կամավորներ: 

Կիևից անկախ լրագրող Օլեգ Պավլենկոն հայտարարել է, որ իր աղբյուրներից երկուսը հերքել են այս տեղեկությունը, մինչդեռ երեքը նշել են, որ «լսել են նման բան»:

«Գումարի մասին չգիտեմ, բայց հարյուր տոկոսով հաստատ է, որ նման առաջարկություններ շրջանառվում են ուկրաինական «հակաահաբեկչական դաշինքի» վետերանների շրջանում: Համենայնդեպս, Լվովում ապրող ծանոթներիցս մի քանիսին արել են նման առաջարկություն: Ընդորում՝ նման առաջարկ է արել Լվովի Շևչենկովո շրջանի զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը»,- ծանոթներից մեկի խոսքերն է մեջբերում Պավլենկոն: 

Հատկանշական է, որ ուկրաինացի քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը ПолитНавигатор-ի վելուծաբան Վալենտին Ֆիլիպովին տված հարցազրույցում ևս նշել է, որ իր ունեցած տեղեկություններով`Ուկրաինայից Ադրբեջան ուղարկելու համար խումբ է ձևավորվում:

«Կիևից ինձ հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այժմ աշխատանքներ են տարվում, և Ուկրաինայից Ադրբեջան ուղարկելու համար խումբ է ձևավորվում: Նման աշխատանք է տարվում: Տեսնենք՝ միայն խոսակցություններ կլինեն, թե ոչ: Տեսել ենք՝ մեր «ուռա-հայրենասերները» պատրաստ են կռվել Ռուսաստանի դեմ, սակայն ոչ թե ուղղակի կերպով, այլ մասնակցելով այլ լոկալ հակամարտությունների: Ուկրաինացի «հայրենասերները» կռվել են Չեչնիայում, ուստի՝ բացառված չէ, որ Ադրբեջանին կմիանան»,-ասել է Ցարյովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր