Փաստաբանները չե՞ն կարողանում գտնել Լեւոն Երանոսյանին.. դիմել են անգամ ՄԻՊ-ին
![](https://hayacq.com/uploads/posts/2019-03/1552305550_zham.am-tfaqfs4nqk4v537l25h6.jpg)
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արցախ գնալու ճանապարհին՝ «դավաճանների» դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։
Մեզ հետ զրույցում Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանն ասաց, որ որևէ ինֆորմացիա չունեն և փորձում են գտնել Լևոն Երանոսյանին, անգամ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
«Մենք փորձում ենք պարզել, թե որտեղ է գտնվում պարոն Երանոսյանը»,-հավելեց նա։
Հավելենք, որ հոկտեմբերի 8-ին, ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալվել է հողերը հանձնելու վերաբերյալ լուրեր տարածող զինծառայողը։ Ըստ այդ հաղորդագրության՝ ՊԲ ծառայողը ծառայակիցների շրջանում կեղծ լուրեր է տարածել՝ ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու մասին: