Արդյո՞ք Թուրքիան կանաչ լույս է ստացել ՆԱՏՕ-ից.ՀՀ նախագահը ՆԱՏՕ-ին խնդրել է ուսումնասիրել Թուրքիայի դերը ղարաբաղյան հակամարտության մեջ

«Ես ՆԱՏՕ-ին խնդրել եմ ուշադիր ուսումնասիրել այս հարցը: Քանի որ կա մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը (Թուրքիան) մասնակցում կամ ներգրավվում է Դաշինքի անդամ չհանդիսացող երրորդ կողմերի հակամարտության մեջ: Հարցն այն է` արդյո՞ք Թուրքիան կանաչ լույս է ստացել ՆԱՏՕ-ից: Եթե այո, ապա մենք պետք է իմանանք այդ մասին, եթե ոչ, ապա հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները կբարձրաձայնեն իրենց դիրքորոշումը եւ ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի այն չմասնակցի այս հակամարտությանը, քանի որ նրա ներկայությունն այստեղ ընդհանրապես չի օգնում, այլ բարդացնում է իրավիճակը»,- նշել է նա: