Քաղաքապետարանն ուզում է թույլտվություն տալ պատմական շենքի քանդմանը, փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը          Բախվել են «BYD»-ն, «Mitsubishi Grandis»-ը, «ՎԱԶ»-ը և «Mercedes»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է       Մայիսի 17-ից Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն    

09 հոկ 2020 15:10

Տեսանյութ.Ինչպես է ՊԲ-ն ոչնչացնում հակառակորդի ավտոշարասյունը

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ, որում երևում , թե ինչպես է ՊԲ-ն ոչնչացնում հակառակորդի ավտոշարասյունը:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։


Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:


Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։


Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր